•  
     

Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը[3] անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում[4]։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Մշակութային կենտրոնը Շուշի բերդաքաղաքն է։

Լեռնային Ղարաբաղը պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել Հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[5]։

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։


Arcach_036.jpg

Gandzasar_wide.jpg
Gandzasar_wide.jpg (53.22 KiB) Visto 239 vezes